«Ի՞նչ նպատակ են հետապնդում ռուս-թուրքական հակադրության միֆը շահարկող հայ քաղաքական շուստրիկները». Վարդան Բալյան
![]() 389 Շաբաթ, 02 ապրիլի, 2022 թ., 00:42 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական քաղաքական միտքը, եթե այդպիսին գոյություն ունի, իհարկե, անկախության երեսուն և ավելի տարիների ընթացքում անընդհատ քննարկում է ռուս-թուրքական մրցակցությունը կամ հակադրությունը մեր տարածաշրջանում, և Թուրքիայից Հայաստանի փրկությունը կամ պաշտպանությունը փնտրում ռուսական ափում: Այս բանավեճը հիմա ավելի է թեժացել, հանրային դիսկուրսը գոնե սոցմեդիա հարթակում, անհասկանալի տարաբաժանումը ռուսասերների և հակառուսների առնվազն տարակուսանք է առաջացնում: Սովետական պետության փլուզումից հետո Ելցինի կառավարման տարիներին ռուսական քաղաքական վերնախավն անկախ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային մակարդակում վերանայել էր բյուզանդական կայսրության ժառանգության համար պայքարում ռուս-թուրքական անտագոնիզմի «կեղծ, արհեստական և անիծյալ գաղափարը», որ Սոլժենիցինն անվանում էր Առաջին աշխարհամարտի և Ռուսական կայսրության անկման գլխավոր պատճառներից մեկը: Պուտինի օրոք արդեն ռուսներն անցում կատարեցին նոր քաղաքականության, որի հայեցակարգային հիմքը մշակվել էր19-րդ դարի ռուս մտածող Կոնստանտին Լեոնտևի կողմից, ով ցարական դիվանագետ է եղել Ստամբուլում: Հատկանշական է, որ սույն պարոնն Օսմանյան Թուրքիային վերաբերում էր անթաքույց սիմպատիայով և, ընդհակառակը, խիստ բացասաբար ազգային շարժումներին: Լեոնտևը համոզված էր, որ Ռուսաստանի և ռուսական ազդեցության համար առավել մեծ սպառնալիք են հենց այդ շարժումներն առաջնորդող ազգայնականներն ու դեմոկրատները: Բառացի մեջբերեմ Լեոնտևի խոսքերը. «...Թուրքիան պետք է մեզ բոլորիս... Ես կարծում եմ, որ Թուրքիան որոշ դեպքերում կարող է մեզ համար դառնալ բնական և հավատարիմ դաշնակից»: Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ նպատակ են հետապնդում ռուս-թուրքական հակադրության միֆը շահարկող հայ քաղաքական շուստրիկները»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
