Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար»․ Դավիթ Բաբայան

«Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար»․ Դավիթ Բաբայան
299
Շաբաթ, 02 ապրիլի, 2022 թ., 10:24

Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։
Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։
Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին,
Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։
Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»:

Աղբյուրը`   Դավիթ Բաբայան