««Հայէկոնոմբանկ»-ը հրաժարվում է վերադարձնել մասնաճյուղի կառավարչի կողմից հափշտակված քաղաքացիների ավանդները». Րաֆֆի Ասլանյան
![]() 1067 Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 10:54 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն իմ դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Իհարկե հրապարակային, այդ թվում՝ լրատվության միջոցների մասնակցությամբ դատաքննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ բանկն իսկապես հրաժարվում է իր մասնաճյուղի կառավարչի կողմից հափշտակված քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի ավանդները և դրանց երկարամյա տոկոսները փոխհատուցելուց։ Սակայն, կարծում եմ, որ ինձ բոլոր ճանաչողները առավել քան վստահ են, որ ինքս բնույթով զրպարտող մարդ չեմ, իսկ մասնագիտության բերումով՝ զրպարտությունը շատ լավ եմ տարբերում իրականությունից։ Սեփական գործարար համբավի պաշտպանության տակ քողարկված բանկի այս գործողությունները որակում եմ ընդամենը իր գործառութային պարտականությունները կատարող փաստաբանին կաշկանդելու, լռեցնելու անհաջող փորձ և ավանդատուի գումարները վերադարձնելուց զերծ մնալու հերթական միտում, որի այլ շարժառիթների մասին բոլոր փաստարկները հետագայում կներկայացնեմ լրատվամիջոցներին։ Այս պահին ոմանց ընդամենը կարող եմ զգուշացնել, որ կարող են սխալ դուրս գալ դատարանին սեփական հիմնարկ համարելու իրենց հաշվարկներում և դարձյալ կրկնում եմ, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ԲԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ (յուրացման գործով կառավարիչը դատարանում ամբաստանյալ է, իսկ բանկը՝ տուժող), ԻՆՉԸ ԻՄ ՈՂՋԱՄԻՏ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ՝ ԲԱՆԿԻ ԻՇԽԱՆԱՄԵՐՁ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԴՅՈւՆՔ է։ Իսկ թե բացարձակ իրականություն հանդիսացող այս ամենում զրպարտությունը ո՞րն է, նույնիսկ ինձ է անհասկանալի….»: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
47312.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
126911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
56311.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
57911.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
38011.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
41711.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
73210.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
184310.03.2026, 00:25
