«Ապրիլը լինելու է դժվարագույն ամիս». Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի գրառումը. «Ապրիլ ամիսը լինելու է մեզ համար դժվարագույն ամիս, Եվրոպան կանգնած է ռուսական գազից առհասարակ հրաժարվելու շեմին, իրանական գազն ունի երկու տարբերակ հասնելու Եվրոպա՝ Սիրիա, Հայաստան (Սյունիք)։
Սիրիայի տարբերակը բացառված է, որովհետև Պուտինն այս հարցը վաղուց է լուծել...
Մնում է Հայաստանը... շատ ու շատ արտաքին-քաղաքական թունդ սլաքներ են ուղղվում դեպի Հայաստան...
Հայաստանն առջևում ունի ապրիլի 6-ի՝ Ալիև-Փաշինյան հանդիպում Բրյուսելում, ԼՂ չկարգավորվող հիմնահարց, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակ, Արևմուտքի, Հյուսիսի, Թուրքիայի միջև մանևրելու սահմանափակ ռեսուրսներ, ծանր վիճակում գտնվող բանակ և տնտեսություն, հետպատերազմյան շրջան, ընկճախտից դեռ դուրս չեկած հասարակություն։
Էս բոլոր հարցերը միասնաբար լուծելու փոխարեն նույն ապրիլ ամսին ամենքն օրացույցում մի օր են գտել ու համահայկական փրկության հերթական «միծինգին» են կանչում ժողովրդին....
Էլեմենտար տրամաբանական շղթա հավաքելու բազա չունեն, ուր մնաց մի ողջ ազգի «փրկության» կամ աշխարհաքաղաքական ճգնաժամից մինիմալ կորուստներով դուրս գալու բանաձև ունենան...
Սրա փոխարեն ուժերը մեկտեղեք, աչքներդ էլ լայն բացեք ու տեսեք, թե ինչ մակարդակում է հենց այս պահին Ադրբեջանի միջազգային լոբբինգը ու ինչ մակարդակում է մերը....»:

«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
19720:55
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
30318:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
31017:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
323Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
61613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
185613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
65312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
55712.08.2026, 13:36