Avis-ը դադարեցրել է ավտոմեքենաների վարձույթը Ռուսաստանում

Ավելի քան 160 երկրներում ավտոմեքենաների վարձույթի ծառայություններ մատուցող Avis միջազգային ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։ Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է ընկերության կայքում։
«AVIS-ն ստիպված է 2022 թվականի մարտի 11-ից դադարեցնել բոլոր տեսակի ավտոմեքենաների վարձույթը Ռուսաստանում։ Ժամանակավոր կասեցումը նշանակում է, որ Ռուսաստանում հնարավոր չէ մեքենաներ պատվիրել։ Գործունեությունը դադարեցվել է անորոշ ժամկետով։
Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենաների թողարկումը դադարեցվել է մարտի 11-ից, սակայն մինչ օրս ԶԼՄ-ներում այս մասին որևէ հիշատակում չի եղել։
Avis-ի վարձույթի կետերը գործում էին Ռուսաստանի 33 խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում, Կալինինգրադում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Խաբարովսկում և Վլադիվոստոկում:
Ավտոպարկը բաղկացած է մի շարք մոդելներից՝ բյուջետային Hyundai Solaris սեդաններից մինչև պրեմիում դասի ներկայացուցիչներ, ներառյալ Porsche Cayenne-ը, Mercedes-Benz GLS-ը և BMW X7-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Citymobil տաքսի ծառայությունը Ռուսաստանում կդադարեցնի աշխատանքը 2022 թվականի ապրիլի 15-ից։ Ընկերությունը երկրում գործում է վերջին 15 տարիների ընթացքում՝ 2007 թվականից: Ինչպես նշում է РБК-ն, այս որոշումը պայմանավորված է ընկերությունում ներդրումները չշարունակելու՝ բաժնետերերի ցանկությամբ:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
201Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
54719.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
224416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
163215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87712.11.2026, 16:00