«ՀՀ պսևդո-իշխանությունները՝ Էրդողանի էլեկտորալ շահի սպասարկման գործիք». Վահե Դավթյան

Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «ՀՀ պսևդո-իշխանությունները՝ Էրդողանի էլեկտորալ շահի սպասարկման գործիք
Վերջին մեկ տարում Թուրքիայում ինֆլյացիան հասել է 61%-ի, ինչը 20 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Միաժամանակ, գների բազային ինդեքսն աճել է 48%-ով, ինչը հարցականի տակ է դնում Թուրքիայի ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական անվտանգությունը (էներգետիկ սեկտորում ինֆլյացիան հասել է 103%-ի, սննդամթերքի շուկայում՝ 70,3%-ի): Չեն աշխատում նաև արտահանումը խթանող լիրայի դևալվացիայի մասին տնտեսական միֆերը, քանի որ դրանք արդեն հատում են ողջամտության բոլոր սահմանները:
Սա այն Թուրքիան է, որի հետ որոշ առևտրական-թափառականներ ձգտում են ինտեգրվել, առևտուր անել, միասին «փող առնել»: Մոռացեք, որ հարաբերությունների հաստատման պարագույմ տեսանելի ապագայում որևէ «քյար» եք ունենալու թուրքական գահավիժող տնտեսությունից:
Հարցն ունի նաև այլ՝ քաղաքական չափում:
Արդեն 2023 թ. հունիսին Թուրքիայում անց են կացվելու նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Այսօր Էրդողանի վարկանիշը գահավիժում է թուրքական տնտեսությանը զուգընթաց: Եթե 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբերին այն կազմում էր 41%, ապա այսօր արդեն մոտենում է կրիտիկական 30%-ի:
Սուլթանին բարդագույն ընտրություններ են սպասում, հետևաբար, նա փորձելու է էլ ավելի ակտիվացնել տարատեսակ արտաքին քաղաքական ավանտյուրաները՝ Ուկրաինայից Լիբիա, Արևելյան Միջերկրականից Արցախ, Վրաստանից Կենտրոնական Ասիա: Տեխնոլոգիան հայտնի է ու բազմիցս փորձարկված. մոբիլիզացնել հասարակությունը «հայրենասիրական»/«կայսերական»/աշխարհաքաղաքական մեծ սխեմաների շուրջ: Պարզ ասած՝ զբաղվել կոնստրուկտիվիստական սեքյուրիթիզացիայով:
Եզրակացությունը պարզ է: Երևանի շտապողականությունը «խաղաղության» պայմանագրի կնքման ուղղությամբ, ՀՀ ԱԳՆ անթալիական վոյաժները, պատերազմի վտանգի գեներացման ներքո Բաքվի 5 կետերի ընդունման անխուսափելության արձանագրումը՝ այս ամենն ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում է Էրդողանի ներքին քաղաքական շահը»:

«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
19720:55
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
30318:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
31017:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
323Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
61613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
185613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
65312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
55712.08.2026, 13:36