Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հենց սա մոռացանք` պետություն կկորցնենք». Անդրանիկ Թևանյան

«Հենց սա մոռացանք` պետություն կկորցնենք». Անդրանիկ Թևանյան
229
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 01:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Հայաստանի անկախությունը Ղարաբաղյան շարժման ծնունդ է։ Սա որևէ պարագայում չպետք է մոռանալ։ Հենց մոռացանք, պետություն կկորցնենք։ Մեր ժողովրդին փորձում են մոռացնել տալ սա, ինչը չի կարելի թույլ տալ։
ՀՀ անկախությունը, Արցախն Ադրբեջանի կազմում բացառելը և միջազգայնորեն ճանաչել տալը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղականություն իրականացնելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, մարդու իրավունքներին տեր կանգնելը ՀՀ անկախության հռչակագրի ու Սահմանադրության պահանջ են և սակարկելի չեն»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան