«Ռուսները մեծ քաղաքականն արդեն պարտվել են». Հրանտ Տեր-Աբրահամյան
251
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 20:24
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը․ «Մի երկու խոսքով Ուկրաիանայի պատերազմի մասին: Ինչո՞ւ զորքերը հանեցին հյուսիսից: Եթե կարճ, ապա շատ պարզ՝ որովհետև պարտվեցին պատերազմի մեծ քաղաքական նպատակները: Կիևի ուղղությամբ գործողությունը ռազմական առումով վաղուց ի վեր տապալված էր, մնում էր՝ քաղաքական որոշումը և դրա քարոզչական ապահովումը: Մնացած բոլոր բացատրությունները քարոզչական հնարներ են, որոնց թիրախը ռազմական հարցերից որպես կանոն քիչ հասկացող զանգվածային գիտակցությունն է: Ո՞րն էր մեծ քաղաքական նպատակը: Այն սահմանված էր Պուտինի մեծ նախապատերազմյան ելույթում, որտեղ հիմնավորվում էր, թե Ուկրաինան արհեստական ինքնություն է՝ ստեղծված Լենինի կողմից և այլն: Բնականաբար, նման ելույթներում պատմությունը ծառայում է քաղաքական նպատակի հիմնավորմանը: Պուտինի հռչակած դենացիֆիկացիան և դեմիլիտարիզացիան թարգմանաբար նշանակում էին Ուկրաինայի քաղաքական վերաֆորմատավորում և այս կամ այն ձևաչափով միացում ռուսական ազդեցության գոտուն՝ ֆորմալ անկախության պահպանմամբ: Հատուկ չհասկացողների համար, Պուտինը շեշտեց, որ միայն Դոնբասի հարց լուծելով հնարավոր չէ հասնել նպատակի: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ էր Կիևի գրավումը: Նույնը բխում էր և ռազմական գործողության քարտեզից: Դա լրիվ անիմաստ էր, եթե նպատակ չէր դրվել վճռական և արագ հաջողությունն Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևի, Խարկովի և Օդեսայի գրավումը: Նույնը բխում էր, և ռուսական քարոզոչությունից, որը խոսում էր երեք օրում Կիևը գրավելու մասին: Հետագայի հեքիաթները, թե բա չենք ուզում ավերել քաղաքները, դրա համար չենք մտնում, հաշվարկած էին իմ՝ արդեն նշած զանգվածային գիտակցության անտեղյակության վրա: Օրինակ, մարդկանց մեծ մասը մտածում է, որ քաղաք գրավելու համար պետք է ծանր զոհերով շտուրմ և այլն: Դա այդպես չէ: Շտուրմը քաղաք վերցելու ձևերից մեկն է միայն, և այն էլ ստիպողական, երբ այլ տարբերակ չկա: Կան և այլ տարբերակներ: Օրինակ, երբ երկրի զինուժի դիմադրությունը ճնշված է կարիք չկա շտուրմի, քաղաքներն իրենք իրենցով ընկնում են հարձակվողի ձեռքը: Գերմանացիք Փարիզը շտուրմ չեն արել 1940-ին, ոչ էլ Վարշավան 1939-ին: Բայց, օրինակ, Ստալինգրադում ստիպված էին: Նույն ռուսները Մելիտոպոլ, Բերդյանսկ, Խերսոն քաղաքաներն արագ գրավել են՝ առանց մեծ զոհերի: Իսկ Մարիուպոլում հակառակը՝ սեփական զինուժի գենոցիդ են արդեն անում, բայց գրավել չեն կարողանում: Այնպես որ, իրավիճակից է կախված: Խարկովը փորձեցին երկու անգամ գրավել, նույնիսկ մտան քաղաք, բայց հետ քաշվեցին: Բնականաբար, ռուսները չէին կարող և չէին էլ պատրաստվում Կիևի շտուրմ անել: Դա քաղաքականապես բացառիկ աբուրդ կլիներ: Կիևը պետք է գրավեին սպեցնազով: Հաշվարկն էլ այն էր, որ ուկրաինական բուն ԶՈՒ-ն չի դիմադրի, նույնիսկ կանցնի ռուսների կողմը, և կմնան նացբատները: Դա չաշխատեց: Կիևի մոտի Գոստոմել օդանավակայանըը գրավեցին՝ մեծ կորուստների գնով, դեսանտային օեպրացիայով, բայց օգտագոծել չկարողացան: Սա առանցքային անհաջողություն էր՝ Կիևի գրավման խնդրում: Ռուսները չկարողացան նաև Կիևի շուրջ եղած կոմունիկացիաները վերցնել վերահսկողության տակ: Նրանց փորձերը՝ գրավել գոնե Ժիտոմիրի մայրուղին, էլ չասած հարավ ընկած ճամփեքի մասին, ձախողվեցին: Առանցքային դեր խաղացին Մոշուն և Մակարիվ բնակավայրերի համար մարտերը: Արդյունքում ռուսական խմբավորումը Կիևից հյուսիս արևմուտք հայտնվեց ծանր դրության մեջ: Այն նախատեսված չէր երկարատև գործողության համար: Հարձակողական խմբավորոմն ստիպված էր անցնել պաշտպանության, նույնիսկ խրամատներ սկսեցին փորել: Ամբողջ խմբավորումը կախված էր ընդամենը մեկ ճանապարհային առանցքից, որն անցնում էր Իվանկիվ քաղաքով: Խմբավորման մատակարարումը, հնարավոր նահանջի ճանապարհն անցնում էր այդ մեկ բնակավայրով: Իսկ Կիևի շրջանը անտառների ու ճահիճների շրջան է: Դա ծայրամասն է Եվրոպայի ամենամեծ Պրիպյատյան ճահճային շրջանի, որի մեծ մասը Բելառուսում է: Սա այնքան կարևոր ռազմական իմաստ ունի, որ գերմանական գեներալ Ֆիլիպին ժամանակին մի ամբողջ գիրք էր գրել՝ «Պրիպյատի խնդիրն» անունով: Ռուսների կիևիյան խմբավորման շրջափակման վտանգը շատ մեծ էր: Ուկրաինացիք արդեն անցել էին փոքր, տեղական, բայց հաջոր հակագրոհների: Եթե նրանց հաջղովեր ի վերջո մտել Իվանկիվ, հարցը լուծվելու էր: Գործը դրան էլ գնում էր: Մոբիլ ուկրաինական խմբերը գործում էին ճամփեքից դուրս, անտառներով, թիկունքներում: Չերնիգով-Սումի ուղղության մասին չեմ խոսում: Սա ի սկզբանե ռուսների համար առավել խոցելի հատվածն էր: Որ պատմեմ, թե ինչի, շատ կերկարի, բայց պարզապես բացեք ռազմական գործողության քարտեզները, տեսեք, թե ինչքան ձգված հաղորդակցման գիծ ունեին այստեղ ռուսները՝ առանց թիկունքային քաղաքների վերահսկողության, և կհասկանաք: Այստեղ նույնպես անտառներ են, և այստեղ նույնպես ուկրաինական հակագորհները գնալով ավելի հաջող էին դառնում: Սա է ամբողջ պատմությունը: Այժմ ռուսներն ունեն դեմքները փրկելու խնդիր: Մեծ քաղաքականն արդեն պարտվել են: Բայց կարող են գոնե փորձել քողարկել այդ պարտությունը: Դրա համար ուժերը կենտրոնացրել են Դոնբասում: Թե ինչ է դա նշանակում, կփորձեմ խոսել մեկ ուրիշ անգամ, եթե հասցնեմ: Հ.Գ. Ուկրաինաիցիք այժմ ունեն երեք օպցիա՝ Դոնբասում պատպանվել, և տապալել ռուսական օպերացիան: Մարիուպոլում շարունակել դիմադրությունն ու ռուսներին դնել խայտառակ վիճակի մեջ, նաև թույլ չտալ ուժերն ազատել այլ ուղղություններով: Գրավել Խերսոնը, որը ռազմական իմաստով կարա վճռորոշ չլինի, բայց սիմվոլիկ ու քաղաքական իմաստով կարա վերջնական խայտառակի ռուսական օպերացիան»: