ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուս պետական այրերի դեմ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուս պետական այրերի դեմ։ Այս մասին հետևում է չորեքշաբթի օրը ԱՄՆ գանձապետարանի կայքում հրապարակված ծանուցումից։
Պատժամիջոցների ցանկը ներառում է հետևյալ պաշտոնյաներին.
▲Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին,
▲Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլով,
▲Վոլգայի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Կոմարով,
▲Փոխվարչապետ, Հեռավոր Արևելքի դաշնային շրջանում Նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնև,
▲Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավին,
▲Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում նախագահի բանագնաց Յուրի Չայկա,
▲Նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն,
▲Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիև,
▲Նախագահի լիազոր ներկայացուցիչ, Հյուսիս-արևմտյան դաշնային շրջանում Ալեքսանդր Գուցան,
▲Սիբիրի, Հարավային և Ուրալի դաշնային շրջաններում նախագահի բանագնացներ,
▲Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով,
▲Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկո:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մյուս անդամներին, Վաշինգթոնը նախկինում արդեն սահմանափակումներ է մտցրել նրանց նկատմամբ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները կրկին սև ցուցակ են մտցրել ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին և Կենտրոնական դաշնային օկրուգում նախագահի բանագնաց Իգոր Շչեգոլևին։

«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
19720:55
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
30318:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
31017:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
323Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
61613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
185613.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
65312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
55712.08.2026, 13:36