Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արդյո՞ք համարժեք պատասխան են դրոշատեղադրումը և ՖԲ ֆլեշմոբերը, իհարկե ոչ»․ Ալվինա Աղաբաբյան

«Արդյո՞ք համարժեք պատասխան են դրոշատեղադրումը և ՖԲ ֆլեշմոբերը, իհարկե ոչ»․ Ալվինա Աղաբաբյան
242
Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 14:24

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելյան հանդիպման արդյունքները՝
• ոչ մի խոսք Արցախի, նրա ապագայի ու կարգավիճակի մասին,
• ոչ մի խոսք ՀՀ տարածքից ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրսբերման մասին,
• հայ ռազմագերիների վերադարձի խնդրի լուծման փոխարեն ընդհանուր անհետ կորածների մասին հիշատակում,
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության փաստացի վերացում,
• զորքերի հայելային հետքաշման հանձնառություն, ինչն ուղղակիորեն նշանակում է ներկայիս շփման գծից ընդամենը 200-500 մետր հեռու գտնվող տասնյակ գյուղերի հայաթափում և նոր տարածքների հանձնում թշնամուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով հանդերձ։
Թե էլ ինչ «բանավոր» պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կարելի է ենթադրել, ամեն դեպքում դրանք մոտ ապագայում իրագործման մեջ տեսանելի կդառնան։
Սպասելի՞ էր սա։ Իհարկե՝ այո։
Սպասելի չէր հակառակը։
Արդյո՞ք համարժեք պատասխան են դրոշատեղադրումը և ՖԲ ֆլեշմոբերը, իհարկե ոչ...»։

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան