«Քաղաքական դաշտում գործող դերակատարները ձեզ շեղում են կարևոր նպատակից». Գարեգին Միսկարյան
![]() 303 Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 00:30 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Պետությունը կայացած է կամ ոչ, կախված է այն ինստիտուտներից, որոնց վրա հենվում է տվյալ պետական համակարգը։ Նախքան որևէ պետության վրա արտաքին ազդեցությունները դրական կամ բացասական գնահատելը, պետք է գնահատել տվյալ պետության ինստիտուտների կայացվածության աստիճանը և այդ շարքում առաջին հերթին քաղաքական ինստիտուտների կայացվածությունը։ Երբ դու չունես ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող և ժողովրդավարության ձգտող քաղաքական ուժերով կայացած քաղաքական դաշտ, խոսել պետության անվտանգային համակարգից, նույնն է թե խոսել ծովի մասշտաբների մի նավակի մեջ, որը տակ չունի։ Որպեսզի ձեր նավը (պետությունը) կարողանա լավ կամ վատ լողալ համաշխարհային օվկիանոսում, նախ պետք է նավի հիմքը (քաղաքական դաշտը) սարքել, որպեսզի ոչ թե նավը նավ կոչվի միայն, այլ նաև կարողանա լողալ։ Քաղաքական դաշտը այդ նավի հիմքն է, կմախքը։ Դրա վրա են հենվում մնացած ինստիտուտները, դրանից են կախված մնացած ինստիտուտների արդյունավետ կամ անարդյունավետ լինելը։ Էսօրվա ֆորմալ քաղաքական դաշտում գործող դերակատարների մեծ մասը, ձեզ ամեն կերպ շեղում են ձեր կարևոր նպատակից, ձեր պետությունը կայացնելուց, որովհետև իրենք ուզում են ոչ թե ինքնիշխան պետություն, այլ որպես ռուսական ավտորիտար նավին կցված մի մետաղի կտոր առաջ տանել, իրացնելու համար այս տարածքում իրենց իշխանությունը։ Փոքր պետությունների լավն այն է, որ մենք կարող ենք շատ արագ մոդեռնիզացնել մեր նավը՝ ռեֆորմների ճանապարհով։ Բայց նախ պետք է համատեղենք մեր ջանքերը նավի կմախքի, հիմքի կայացման գործում։ Պիտի ամեն գնով կայացնել ժողովրդավարական ուժերի։ Դա բարդ բան չի իրականում, բավարար է 1% մարդու ցանկություն ու մասնակցություն այդ պրոցեսին։ Այսինքն՝ ցանկանալ ունենալ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն և մասնակցել դրա կայացմանը։ Մնացածը տեխնիկայի հարց է»։ Աղբյուրը` Գարեգին Միսկարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
