Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում»․ Իոաննիսյան

«Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում»․ Իոաննիսյան
223
Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 21:36

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Այսօր 24 պետություն ՄԱԿ-ում քվեարկել են Ռուսաստաի օգտին* և Հայաստանը դրանց թվում չէր։ Վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, որ Հայաստանը ռուսամետ չի քվեարկում միջազգային մարմնում։
Եթե նախկինում Հայաստանը (քվեարկություններով) ամենառուսամետ թոփ-10-ում էր, ապա այսօր կա առնվազն 24 պետություն, որ ավելի ռուսամետ են քվեարկում, քան մենք։
* - Այսօրվա քվեարկությունը ՌԴ-ին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու (անդամությունը կասեցնելու) մասին էր և Հայաստանը դրան չմասնակցեց»։