Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տարակուսելի է Եվրոմիության և ՌԴ-ի կողմից հետևողականորեն մեզ պարտադրվող դելիմիտացիան և դեմարկացիան»․ Հեքիմյան

«Տարակուսելի է Եվրոմիության և ՌԴ-ի կողմից հետևողականորեն մեզ պարտադրվող դելիմիտացիան և դեմարկացիան»․ Հեքիմյան
221
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 00:42

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Առնվազն տարակուսելի է Եվրոմիության և ՌԴ-ի կողմից հետևողականորեն մեզ պարտադրվող դելիմիտացիան և դեմարկացիան:
Ազնիվ չեք, պարոնայք:
Գնացեք և Շարլ Միշելի հայրենիք Վալոնիայի և Ֆլանդրիայի, ինչպես նաև Կատալոնիայի և Իսպանիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Իռլանդիայի և Անգլիայի դելիմիտացիայով զբաղվեք:
Պուտին Վլադիմիրն էլ ավելի լավ է քանոն, կարկին ու մատիտ վերցնի և Ղրիմը, Մերձդնեստրը, Օսեթիաները, Աբխազիան, Լուգանդոնը, Կալինինգրադն ու Կուրիլյան կղզիները դելիմիտացնի:
Այսպես է լինում, երբ անտեր պետություն են գտնում և դելիմիտացիայով ու դեմարկացիայով զբաղվելու բոլորի հավեսը գալիս է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան