«Բոլորը կմոռանան, թե ինչ է Մինսկի խումբը, բայց մերոնք կշարունակեն համառել». Արմեն Դուլյան
![]() 339 Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 21:54 Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինսկի խումբ, Մինսկի խումբ, Մինսկի խումբ՝ մինչև վերջ... Արդեն Ռուսաստանի արտգործանախարարն էլ հրապարակավ հայտարարեց, որ Մինսկի խմբի եռանախագահություն փաստորեն այլևս գոյություն չունի, քանզի ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվում են համագործակցել Ռուսաստանի հետ այդ ձևաչափով.... Իսկ մերոնք նույնիսկ դրանից հետո հա պնդում են ու պնդում՝ չէ, Մինսկի խումբ, Մինսկի խումբ, Մինսկի խումբ... Հիշեցի, որ Ամերիկայում նախագահության մի թեկնածու կար՝ Բերնի Սանդերս, որի դեմոկրատների կոնգրեսում չհաստատվեց որպես իրենց պաշտոնական թեկնածու... Բայց դրանից հետո էլ անընդհատ պնդում էր՝ չէ, ես եմ դեմոկրատների իսկական թեկնածուն։ Ու էնքան պնդեց, որ ամերիկյան առաջատար թերթերից մեկը կատակեց՝ նախագահական ընտրություններն էլ կանցնեն, նոր նախագահը կսկսի պաշտոնավարել, բայց էս մարդը շարունակելու է համառել՝ չէ, ես եմ իսկական թեկնածուն.... Հիմա մերն է՝ 10 տարի կանցնի, բոլորը կմոռանան, թե ինչ է Մինսկի խումբը, բայց մերոնք կշարունակեն համառել՝ չէ, ամեն ինչ պետք է կարգավորվի Մինսկի խմբի միջնորդությամբ...»: Աղբյուրը` Արմեն Դուլյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
