«Մարդասպան Քադիրովի լավ ախպեր Վանեցյանը, ժողովրդի վրա նռնակ նետող Երանոսյանը, կանանց մահակներով ծեծելու հրաման տվող Օսիպյանը եկել են՝ հայրենիք փրկեն». Վահե Գասպարյան
![]() 538 Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 16:48 «Մարդասպան Քադիրովի լավ ախպեր Արթուր Վանեցյանը, հեղափոխական ԱԱԾ-ի նախկին ղեկավարը, որ հետո կաշին փոխեց, դարձավ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ժողովրդի վրա նռնակ նետող Լևոն Երանոսյանը, Մասիսի քաղաքապետը, կանանց մահակներով ծեծելու հրաման տվող ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, էլ ո՞ր մեկին ասես, եկել են ստեղ՝ հայրենիք փրկեն, Արցախ փրկեն»,- անդրադառնալով «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքին, Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: «Երեկ խորհրդանշական ակցիա կազմակերպեցինք ու ներկեցինք՝ ԿԳԲ-ի հրամանով, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայոց եռագույնի վրա նկարած այդ սպիտակ ժապավենը, որի նպատակն էր Արցախը օտարել ՀՀ-ից: Մենք ներկեցինք սպիտակ ժապավենը՝ ասելու համար՝ Արցախը Հայաստան է, ու վերջ»,- շարունակեց նա՝ անդրադառնալով ԱԺԲ աջակիցների կողմից Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի ներկմանը: Հիշեցնենք՝ Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում տեղադրել էին ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցները: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
