«Հայաստանի արդի իրավիճակը կրկնում է 1989-ի երկրորդ կեսի խմորումները». Հրանտ Խաչատրյան
![]() 263 Կիրակի, 10 ապրիլի, 2022 թ., 12:00 ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը գրել է. «ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԱՐԴԻ ՆԵՐԿԱՊՆԱԿՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎՅՈՒՆՈՎ ԼԻ, ՈԳՈՎ ԱՆԿԱԽ, ԷՈՒԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ՎԱՌ ԿԵՐՊԱՐԸ (պատմությունը կրկնվում է): Նոյեմբերի 6-ի ու 9-ի հանրահավաքները հաստատեցին այն մտավախությունս, որը փորձել եմ լիարժեք արձանագրել վերնագրում։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանի ու հայության արդի իրավիճակը կրկնում է 1989 թվականի երկրորդ կեսի խմորումները, որոնք ավարտվեցին նոյեմբերի 9-ին՝ ազգային ուժերի աներևույթ պարտությամբ։ Մովսեսը թշնամու գնդակից զոհվեց զենքը ձեռքին, 1990թ․ հունվարի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակած խորհրդարանի ընտրություններից առաջ։ Մոսոն, ճակատագրական պահին հայտնվելով երկու քարի արանքում, սխալ ընտրություն կատարեց, որին հետևեց հայոց առաջատար, ազատատենչ հատվածը։ Նոր Հայաստանի երկունքից առաջ հայ ժողովուրդը պարտավոր է վերակենդանացնել իր Ազգային Հերոսի լիարժեք կերպարն ու գտնել այն մարմնավորող նոր ԴՐՈՇԱԿԱԿՐԻՆ»։ Աղբյուրը` Հրանտ Խաչատրյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
