«Հայաստանի և Արցախի համար սա մեծ մարտահրավեր է». Հակոբ Հակոբյան
![]() 301 Երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ., 17:48 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «21-րդ դարում անգլո-սաքսոնական ազդեցության տակ գտնվող աշխարհն արդեն ռազմական ուղիղ հակամարտության մեջ է մտել Ռուսաստանի հետ: Իսկ ի՞նչ շերտեր ունի անգլո-սաքսոնական իշխանությունը, որը հայտնի է իր լավագույն կառավարման դպրոցով: Լոնդոն-Վաշինգթոն, Մեծ Բրիտանիա-ԱՄՆ,հաջորդ շերտը՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, մասամբ Կանադա, հաջորդ շերտը՝ ցամաքային Եվրոպայի արևմտյան մասը՝ Գերմանիա, մասամբ Ֆրանսիա, հաջորդ շերտը՝ Եվրոպայի արևելյան մասը՝ դրանք Ռուսաստանի դեմ հարվածային շերտն են՝ Լեհաստան, Մերձբալթյան երկրներ և հաջորդ շերտը՝ Ռուսաստանի շուրջ եղած պետությունների մեջ գտնվող 5-րդ շարասյունները կամ գրանտակերները: Անգլո-սաքսերը 5-րդ շարասյունների կամ գրանտակերների միջոցով իրենց գործունեությունն իրականացնում են հեղափոխական ճոճանակի սկզբունքով: Երկրում ձևաորում են ազգային և ապազգային խմբեր: Ասածիս վառ օրինակն է 2014 թվականին Ուկրաինայում իշխանության եկած, այսպես կոչված, ազգային Պյոտր Պորոշենկոն: Քանի որ այս ուժերը բացի գրանտներ օգտագործելուց որևէ այլ գաղափար չունեն, ապա գալով իշխանության, շատ կարճ ժամանակահատվածում, տապալում են երկրի կառավարումը և բնական է այդ երկրում աճում է դժգոհությունը: Եվ հենց այստեղ է, որ օգնության է գալիս հեղափոխական ճոճանակը: Առաջին պլան են գալիս արդեն ապազգային հեղափոխականները կամ գրանտակերները՝ առաջ քաշելով մարդու իրավունքների հարցը, գենդերային հավասարության հարցը, ժողովրդավարության և այլ հարցեր և իրականացնում հաջորդ հեղափոխությունը, որի կրկին վառ ապացույցն Ուկրաինայում՝ Զելենսկին: Հասկանալի է, որ այս երկու ուժերն էլ, իրարից անկախ, ղեկավարվում են մեկ կենտրոնից: Ցավոք սրտի այս ամենից անմասն չէ նաև Հայաստանը: Մեր մոտ գունավոր հեղափոխության երեք անհաջող և մեկ հաջողված փորձեր եղան: 2008 թվական՝ հետընտրական զարգացումներ, այնուհետև «Էլեկտրիկ Հայաստան», այնուհետև ՊՊԾ գնդի գրավում և վերջապես 2018 թվականին թավշյա հեղափոխություն, որը հաջողությամբ իրականացվեց, սակայն, ի տարբերություն Ուկրաինայի, իշխանության եկան ապազգային ուժերը: Կարճ ժամանակահատվածում տապալելով կառավարումը և երկիրը հասցնելով կործանման եզրին՝ բնական է, որ Հայաստանում նույնպես պետք է գործի հեղափոխական ճոճանակը, և հիմա պետք է առաջին պլան գան, այսպես կոչված, «ազգային» ուժերը և փորձեն հեղափոխական տարբերակով հասնեն իշխանության: Սակայն չպետք է մոռանալ՝ այս ուժերը կառավարվում են նույն կենտրոնից: Ուստի պատահական չէ, որ ակտիվացել են ՊՊԾ գունդ գրավողները: Այո՛, Հայաստանի և Արցախի համար սա մեծ մարտահրավեր է: Իրականության մեջ ներկայումս Արցախի վիճակը բավականին օրհասական է և պետք է մենք պատրաստ լինենք ինքնակազմակերպվելու համար: Անհրաժեշտ է օգտագործել հայ ազդեցիկ քաղաքական ու հանրային գործիչների ողջ ներուժը՝ նրանց ներգրավվել Արցախի համար կարևորագույն հարցերի լուծման մեջ»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
