Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը: Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինին հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը:
Փորձել ենք կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր Գարեգին Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում ինքն է գնել գործարանը, ու ինչ կապ ունի Սուքիասյանն այդ գործարանի հետ: Նախ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ քաղաքական գործիչ չէ, գործարար է ու որևէ ցանկություն չունի ներքաշվելու ներքաղաքական նման հարցերում:
«Ես խնդրում եմ, ինձ որևէ քաղաքական պրոցեսի մեջ մի՛ մտցրեք, ես, այո, գործարանը գնել եմ, ես գործարար եմ, ու որևէ կապ չունի դրա հետ Խաչատուր Սուքիասյանը. դա ինձ է պատկանում, իմ «տանիքը» ես եմ: Սուքիասյանների ընտանիքի հետ մեր բիզնեսը «Ռան օիլ»-ն է, որտեղ ես բաժնեմաս ունեմ: Ավելին ասեմ՝ Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունեմ: Եվս մեկ անգամ պնդում եմ՝ ես բարեխիղճ կերպով իմ բիզնես գործունեությունն եմ իրականացնում, և իմ բիզնես գործունեությունը քաղաքականության հետ մի՛ խառնեք: Ինձ հանգիստ թողե՛ք»,- եզրափակել մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
11420:55
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
24818:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
26517:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
311Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
61013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
182513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
55112.08.2026, 13:36