«Փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ». Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինն արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաև, որ արած լինեն աստղագուշակ տիկին Լյուսյայի հայտնաբերած երկու վհուկները, բայց, ամեն դեպքում, տեղեկացված լինելը պաշտպանում է անսպասելի անաֆիլակտիկ շոկից։
Ուստի տեղադրում եմ 2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։
Եվ այսպես՝
հաց և հացամթերք՝ թանկացել է 10%,
սուրճ՝ թանկացել է 13-15%
ծխախոտ՝ թանկացել է 10%
բուսական յուղը թանկացել է 48-52%
շաքարավազը թանկացել է 50%
կաթնամթերքը թանկացել է 25%
միրգը թանկացել է 25-30%
բանջարեղենը թանկացել է 10-15%
սխտոր՝ թանկացել է 100%
խառը կանաչին թանկացել է 60-70%
ալյուրը թանկացել է 12,5%
խմիչքը՝ 10-13%
ոչ պարենային ապրանքները թանկացել են 15-20%:
Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինն էլ չասեմ։
Սրան գումարում ենք գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կոմունալ վճարների շռնդալից թանկացումը, ու հայկական երազանքի իդիլիան դառնում է ֆուլ կատարյալ»։

«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
11420:55
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
24818:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
26517:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
311Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
61013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
182513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
55112.08.2026, 13:36