«Մոտավոր հասկանալի է, թե ինչ է նախաձեռնելու Մոսկվան». Արթուր Դանիելյան
![]() 5683 Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 19:54 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբը չեղարկվել է, քանի որ Արևմուտքը չի ուզում Մոսկվայի հետ գործ ունենա: Հաջորդ օրը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ժամանում է Երևան և պնդում, որ Մինսկի խումբը լավ էլ կա ու գործում է: Փաստացի Մոսկվային են հեռացրել արցախյան կարգավորման դիվանագիտական հարթակից, ոչ թե հարթակն են փակել, և դա արել է Արևմուտքը, ոչ թե Ալիևը, ինչպես պնդում էին Մոսկվայի գործակալները Հայաստանում: Ըստ տրամաբանության՝ Մոսկվան հիմա պիտի ցույց տա, որ իրենց Արցախի խնդրից հեռացնել հնարավոր չէ: Հետևաբար Արցախում պետք է ադրբեջանցիքին սադրանքների դրդել: Երեկ Փարուխի մոտ գտնվող Սարդարաշենի համայնքապետը հայտարարեց, որ ադրբեջանցիներն առաջացել են գյուղի ուղղությամբ: Այս լուրը հետո հերքվեց, թեպետ այն ամբողջովին արտացոլում էր իրականությունը (առաջացման մոտավոր պատկերը քարտեզի վրա ներկայացրել եմ): Ավելին՝ երեկ մեր տղերքից մեկը ոտքի վիրավորում է ստացել՝ Փարուխից արձակված դիպուկահարի կրակոցից: Այս լուրն առհասարակ կոծկվեց: Ակնհայտ է, որ Եվրոպան փորձում է իրավիճակը հանդարտ պահել, ինչն էլ պատճառ է հանդիսանում այս տեղեկատվական բլոկադայի: Տրամաբանությունը հուշում է, որ Մոսկվան այնպիսի սադրանք պիտի կազմակերպի, որը Ադրբեջանին կդրդի գնալ ավելի հուժկու գործողության: Գործողության, որի պարագայում կընդգծվի ռուսների կարևոր դերն իրավիճակը կայուն պահելու գործում: Մոտավոր հասկանալի է, թե ինչ է նախաձեռնելու Մոսկվան, մնում է տեսնենք՝ կարձագանքի արդյոք Ալիևը...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
