Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է մի պարզ բանի մասին». Վահե Դավթյան

«ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը վկայում է մի պարզ բանի մասին». Վահե Դավթյան
326
Երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ., 23:24

Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, որում մտահոգություն է հայտնվում ՌԴ խաղաղապահների կողմից «ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը» Արցախ չթույլատրելու առթիվ ու որում կոչ է արվում Մոսկվային հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության տառին, վկայում է մի պարզ բանի մասին.
խորհրդարանական ընդդիմությունը կամ կորցրել է վերլուծելու-կանխատեսելու տարրական ունակությունները կամ էլ իրեն բավականին հարմարավետ է զգում կապիտուլյանտ ռեժիմի ռեսուրսի/գործիքի կարգավիճակում։
Երկու դեպքում էլ առկա են համակարգային ճգնաժամի բոլոր ախտանիշները»։

Աղբյուրը`   Վահե Դավթյան