Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չէր պլստալու, բայց Հովիկ Աբրահամյանը պլստաց․ «Հրապարակ»
![]() 198 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 09:13 «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում 2018 թվականից հետո նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին, այսպես կոչված՝ թալանը հետ բերելու, բյուջեն կերած, բանակի գումարները վատնած «սերմացու մկներին» պատժելու համար, բայց այնպես ստացվեց, որ ամենամեծ «մուկն» անպատիժ մնաց, ավելին՝ օրեցօր ամրապնդում է դիրքերն ու ծաղկում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկի խոսքին, թե «մկին բռնեք», Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր․ «Տո մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակներն անցել են»։ Պարզ է, որ խոսքը հայտնի մականունով Հովիկ Աբրահամյանի մասին էր, որը Հայաստանի ամենամեծ օլիգարխներից է համարվում․ հսկայական հողատարածքներ ու ձկնաբուծարաններ ունի, ավազի և այլ հանքեր, դղյակներ և ռեստորաններ, Ամիրյան փողոցում գտնվող շքեղ հյուրանոցն է նրանը և այլն, և այլն։ Ըստ այդ օրերին տարածված հաղորդագրության՝ «քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ դեռ 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ» ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս»։ 2018-ին, երբ քրեական գործը հարուցվեց, Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում Հատուկ քննչական ծառայության հարուցած քրեական գործը կապել էր նույն թվականի սեպտեմբերի 4-ին կայքերից մեկին տված հարցազրույցում իր կողմից իշխանությունների գործելաոճը քննադատելու հետ։ «Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն»,- գրել էր Աբրահամյանը: Այս գործի հարուցումից անցել է շուրջ 4 տարի, Հովիկ Աբրահամյանն ընդհատակ է անցել՝ հարցազրույցներ չի տալիս, նախկին ընկերների ու կուսակիցների հետ չի շփվում, բառ անգամ չի արտաբերում՝ քննադատելու գործող իշխանություններին։ Իսկ ընտրությունների նախօրեին տեղեկացանք, որ նա իր ամբողջ ռեսուրսով և մերձավորներով պայքարում է հանուն «Քաղպայմանագրի»։ Այս հողի վրա նա անգամ գժտվել է խնամու՝ Գագիկ Ծառուկյանի հետ, որի ղեկավարած կուսակցությունը ևս մասնակցում էր ընտրություններին։ Սակայն Աբրահամյանի որդին՝ Արգամը, որը Ծառուկյանի փեսան է, և Աբրահամյանների ամբողջ ազգուտակը ոչ միայն չաջակցեցին ԲՀԿ-ին, այլև ամեն ինչով խանգարեցին։ Եվ, մեր տեղեկություններով, Ծառուկյանը մինչ օրս չի բարևում խնամուն։ Այս և այլ ծառայությունների դիմաց էլ իշխանությունը թույլ տվեց, որ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը հանեն արգելանքից և արագությամբ վաճառք ձևակերպեն նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջ անունով։ Իրականում, Նարեկ Նալբանդյանն Աբրահամյանի որդու բիզնես գործընկերն է, և Խաչատուր Սուքիասյանի աջակցությամբ ու հովանավորությամբ փաշինյանական օլիգարխիայի հիմքերն են այսպիսով դրվում։ Պարզ է, որ Հովիկ Աբրահամյանն այլևս այս իշխանությունների սիրելին է՝ Լֆիկի կարգավիճակին դեռ չի հասել, բայց մոտ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
