«Նիկոլի հող հանձնելը վաղուց ապացուցված փաստ է». Էդուարդ Շարմազանով
![]() 265 Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 13:42 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Անհերքելի փաստեր, որ և՛ հողեր հանձնելու, և՛ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ չեմ ընդունում, որ հանձնել եմ հողեր, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ՝ չհանձնելու մեջ։ Ո՞վ է Շուշին ու Հադրութը հանձնելու կապիտուլյացիան ստորագրել։ Ե՞ս, Հռոմի պա՞պը, թե՞ Պապ թագավորը։ Հանձնել է Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Ինչո՞ւ եմ այդպես պնդում, ասեմ: Քանի որ մինչև Նիկոլը որևէ փաստաթղթով Շուշին ու Հադրութը, Թալիշն ու Մատաղիսը չէին անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մեր բանակցած բոլոր փաստաթղթերով այդ տարածքները մնալու էին Արցախի հայկական իշխանության վերահսկողության ներքո։ Դա ասել է և՛ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատերազմից հետո, և՛ ՌԴ նախագահ Պուտինը, և՛ ինքը՝ Նիկոլը, 2020-ի հոկտեմբերի 19-ին՝ իմ ներկայությամբ։ Ըստ իրեն՝ խոսք եղել է միայն 5 պլյուս 2 տարբերակի մասին։ Ուշադրություն՝ 7 չէ, այլ 5 պլյուս 2, որի արդյունքում նույնիսկ Լաչինն ու Քարվաճառն էին մնալու հայկական վերահսկողության տակ։ Այսինքն՝ Նիկոլի հող հանձնելը վաղուց ապացուցված փաստ է, իսկ որ ինքն է զոհերի մեղավորը, ինքն էլ այսօր Աժ ամբիոնից խոստովանեց։ Հետևաբար, և՛ հողեր հանձնելու, և՛ հազարավոր զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
