Reckitt Benckiser Group Plc-ը սկսել է Ռուսաստանում բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթաց

Դեղորայքի, կենցաղային քիմիկատների և այլ ապրանքների բրիտանական Reckitt Benckiser Group Plc ընկերությունը սկսել է Ռուսաստանում բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթացը: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Reckitt-ն սկսել է իր ռուսական բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթաց, որը կարող է ներառել փոխանցում երրորդ կողմին կամ մեր տեղական աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընկերությունը խոստացել է սերտորեն համագործակցել ռուս գործընկերների հետ տարբեր տարբերակների մանրամասների շուրջ, ինչպես նաև անել հնարավորը՝ «ցանկացած նոր կառույցում» նրանց մշտական աշխատանքն ապահովելու համար։ Բացի այդ, Ռուսաստանում աշխատողները կշարունակեն աշխատավարձ և նպաստ ստանալ մինչև տարեվերջ։
«Այս գործողությունը հիմնված է Ռուսաստանում ներդրումները, գովազդը, հովանավորությունը և առաջմղումը սառեցնելու մեր՝ ավելի վաղ հայտարարված որոշման վրա»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

«Foreign Affairs»-ն զգուշացրել է համաշխարհային նոր ճգնաժամի վտանգի մասին
11420:55
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
24818:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
26517:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
311Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
61013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
182513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
55112.08.2026, 13:36