«Հայաստանը պարտավոր է հանդես գալ շատ ավելի ուժեղ դիրքերից». Վարդան Բալյան
![]() 284 Ուրբաթ, 15 ապրիլի, 2022 թ., 01:12 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարցում Հայաստանը պետք է բարձրացնի նշաձողը, ոչ թե իջեցնի, ինչպես համոզում է գործող վարչապետ Փաշինյանը, այլ, ընդհակառակը՝ բարձրացնի: Հայկական դիրքորոշումը պետք է լինի շատ հստակ՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել հայատյաց ու ոչ ժողովրդավարական Ադրբեջանի կազմում, որտեղ բնիկ ժողովուրդների իրավունքները երաշխավորված չեն իրավա-սահմանադրական մակարդակում, որտեղ իրականացվում է ազգային փոքրամասնությունների թրքացման պետական քաղաքականություն, որտեղ խախտված են մարդու իրավունքները... Փաստեր, ապացույցներ, համապատասխան միջազգային զեկույց-գնահատականներ, որքան կուզեք: Հայաստանը կարող է և պարտավոր է հանդես գալ շատ ավելի ուժեղ դիրքերից Արցախյան բանակցային գործընթացում նաև հիմա, երբ այս անգործունակ, անպիտան իշխանությունը մեզ համոզում է համաձայնել կապիտուլյացիայի ադրբեջանական պայմաններով: Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան և ոչ միայն իրենք»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
