Ֆրանսիան կալանքի տակ է առել ռուս միլիարդատիրոջ կնոջ հյուրանոցները

Ֆրանսիայում՝ Լազուր ափին, երկու հյուրանոց են կալանքի տակ առել, որոնք պատկանում են ռուս միլիարդատեր Գենադի Տիմչենկոյի կնոջ ընկերությանը։ Այս մասին հայտնում է The Insider-ը՝ հղում կատարելով ռուսական Transparency International-ի փոխտնօրեն Իլյա Շումանովին։
Ըստ տեղեկությունների, դրանցից մեկը չորսաստղանի Grand Coeur & Spa հյուրանոցն է, որը գտնվում է Meribel լեռնադահուկային հանգստավայրում, և հինգաստղանի Hôtel Le Club de Cavaliere & Spa հյուրանոցը Լազուր ափին։ Հյուրանոցների հասցեները գտնվում են Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ցուցակում՝ սառեցման ենթակա գույքի ցանկով, ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի քաղվածքներից հետևում է, որ հյուրանոցների սեփականատեր Murgier Sports-ը (55%) վերահսկվում է Տիմչենկոյի կնոջ՝ Ֆինլանդիայի քաղաքացի Ելենա Էրմակովայի կողմից։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Տիմչենկոն պատկանում է «Վոլգա» մասնավոր ներդրումային խմբին, նրա ակտիվները գնահատվում են 22 միլիարդ դոլար, «Վոլգան» ներդրումներ է կատարում Ռուսաստանի տնտեսության մի քանի առանցքային ոլորտներում, ինչպես նաև «Ռոսիա» բանկի բաժնետեր է։ Տիմչենկոն Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսների ցուցակում վեցերորդն է։ Նա համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի վստահելի անձանցից մեկը։

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
16719:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
483Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
197Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
230Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26705.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
24105.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
52102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51702.10.2026, 16:06