Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ

ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնում է. «Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ:
Նիստի օրակարգն հաստատվել է հարցերի փոփոխված կազմով. օրակարգում ընդգրկվել է ևս մեկ հարց:
Առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը: Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝
Ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%,
10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%,
գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է՝
. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%,
. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%,
. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 1 0 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%:
Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում ս.թ. մայիսի 16-ին:
Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության՝ «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը:
Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը»:

«Foreign Affairs»-ն զգուշացրել է նոր համաշխարհային ճգնաժամի վտանգի մասին
020:48
Ռուսաստանը հունիսին կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումները Եվրոմիություն
20718:19
Թենեսիում փակվել է «Թրամփ մարքեթ»-ը, քանի որ ոչ ոք ոչինչ չէր գնում
22717:19
«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
301Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
60513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
180013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
54612.08.2026, 13:36