«Եկել եմ շատ կարևոր լուրի մասին զեկուցեմ». Վիլեն Գաբրիելյան
![]() 520 Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 16:00 ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարև Ձեզ, հարգելի՛ հայրենակիցներ։ Եկել եմ շատ կարևոր լուրի մասին զեկուցեմ, առ այն, որ պաշտոնապես շրջանառության մեջ եմ դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը, որով՝ . Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան: . Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ . Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը: . Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը: . Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը: . Հստակեցվում են զենքի տեսակները: . Սահմանվում են հրաձգարանների չափանիշները: . Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։ . Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն: . Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։ . Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։ Սույն նախագիծն ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։ Շնորհակալություն ուշադրության համար: Շարունակելի...»: Աղբյուրը` Վիլեն Գաբրիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
