Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ո՞ւր են հայ «խաղաղասերները»»․ Ավետիք Իշխանյան

«Ո՞ւր են հայ «խաղաղասերները»»․ Ավետիք Իշխանյան
219
Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 01:06

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՈՒ՞Ր ԵՆ ՀԱՅ «ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԸ»
Թուրքական բանակը ներխուժել է Իրաք։ Իրաքը ԱՄՆ-ի կողմից համարվում է ժողովրդավարական երկիր։ Աշխարհը լռում է։ Հայաստանի «խաղաղասերները», չգիտես ինչու, չեն այցելում Իրաքի դեսպանատուն, հակաթուրքական ցույցեր չեն անում, ծածանելով Իրաքի դրոշը, «առաջադեմ» ՀԿ-ների կողմից հայտարարություններ չեն արվում։ Տեսնես ո՞րն է պատճառը։ Հա՛, մոռացել էի, չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի և արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան