«Նշմարվում է հետագա զարգացումների հետևյալ հավանական սցենարը». Կարեն Ադոնց
![]() 1547 Չորեքշաբթի, 20 ապրիլի, 2022 թ., 01:06 Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. «Էնքան ասեցինք «փոքր ազգ» ենք, որ մնացինք «գաճաճ» «Թավշյա հեղափոխությունից» հետո, մենք ունեինք իդեալական հնարավորություն լրիվ վերակառուցելու մեր տնտեսությունը՝ իմ առաջարկած «ծրագրով»։ Փոխարենը՝ բռնեցինք «լոլիկի» ու «գոմերի» ճանապարհն ու մտանք ճգնաժամի ու պատերազմի մեջ՝ լրիվ անպատրաստ։ Կորցրինք՝ 100% հնարավորության առնվազն 50%-ը։ Նշմարվում է հետագա զարգացումների հետևյալ հավանական սցենարը։ Նախ՝ Ռուսաստանի մասով։ Ամենայն հավանականությամբ, տնտեսական համակարգը վերափոխվելու է դեպի «պետական կապիտալիզմ»՝ խոշոր բիզնեսը, կառուցվածքային խոշոր ներդրումները պետության վերահսկողության (ուղղորդման) տակ, միջին ու փոքր բիզնեսին բացարձակ ազատություն ու բարենպաստ պայմաններ։ Ռուսաստանն ունի (առավել ևս պատժամիջոցների շարունակականության պայմաններում) և՛ պահանջարկային, և՛ հումքային, և՛ մոնետար ներուժ՝ արդյունավետ վերակառուցում իրականացնելու համար, մոտ՝ 5-7 տարվա ընթացքում։ Մեր տարածաշրջանում ռազմական մեծ բախումների հավանականությունը շատ փոքր է թե՛ էներգակիրների մատակարարման, և թե՛ ավելի լայն իմաստով՝ լոգիստիկ նկատառումներով։ Որևէ կողմ դրանում շահագրգռված չէ՝ գոնե տեսանելի ապագայում։ Խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Արևմուտքի մասին է։ Մենք, իհարկե, կարող էինք էական դերակատարում ունենալ այս գործընթացներում, եթե չկորցնեինք մեր տնտեսության «վերափոխման» հնարավորությունները՝ զգալի մասնակցություն։ Մեծ հաշվով՝ հենց այդ նպատակով էլ մշակվել էր «ծրագիրը»։ Հիմա, խաղից դուրս ենք մնալու և միակ բանը, որ մեզնից պահանջվելու է (հորդորելու են), որ հանկարծ «չկրակենք»»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
44612.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
120011.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
53811.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
55211.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
36911.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
40311.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
71810.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
178610.03.2026, 00:25
