Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ընդդիմությունը՝ որպես միասնական օրգանիզմ, գոյություն չունի»․ Արա Պողոսյան

«Ընդդիմությունը՝ որպես միասնական օրգանիզմ, գոյություն չունի»․ Արա Պողոսյան
197
Ուրբաթ, 22 ապրիլի, 2022 թ., 17:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Ինչպե՞ս եմ գնահատում ընդդիմության գործունեությունները.
ընդհանուր առմամբ ընդդիմությունը որպես միասնական օրգանիզմ կարելի է ասել, որ գոյություն չունի։
Երեկ երեկոյան Ազատության հրապարակում էի, և որպես քաղաքագետ ուզում էի հասկանալ ընդհանուր մթնոլորտը, օգտակար գործողությունների գործակիցը, էներգետիկ դաշտը։
Որպես եզրակացություն նշեմ, որ չկար ո՛չ էներգետիկ դաշտը, ո՛չ ոգևորիչ գործունեություն (եթե չասեմ, որ առհասարակ որևէ գործողություն չկար), և չկա հստակ օրակարգ։
Ազատության հրապարակը գործնականում 3 մասի էր բաժանվել, և որպես արդյունք նշեմ, որ հացադուլ հայտարարած երիտասարդներն ավելի հետաքրքիր էին հանրության համար, քան քաղաքական բովանդակությամբ ճառեր հնչեցնողները։
Այս ամենի մասին խոսում եմ ո՛չ թե վատաբանելու, այլ թերությունները շտկելու համար, հակառակ դեպքում նույնիսկ ապրիլի 23-ից նախատեսված գործողությունները չեն փրկի»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան