Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մատնացուցելով այս բազմությանը, ասացի՝ այս մարդիկ խոր հուսահատություն են ապրելու, ո՞վ է սփոփելու նրանց». Ա. Պեպանյան

«Մատնացուցելով այս բազմությանը, ասացի՝ այս մարդիկ խոր հուսահատություն են ապրելու, ո՞վ է սփոփելու նրանց». Ա. Պեպանյան
342
Շաբաթ, 23 ապրիլի, 2022 թ., 12:42

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գրառումը. «4 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ
2018 թ ապրիլի 23–ի երեկոյան գործով հարկադրված էի անցնել Ամիրյան–Հրապարակ– Վերնիսաժ ուղիով: Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, ու երջանկությունից թռչկոտող բազմությունը խցանել էր ճանապարհս:
Մի կերպ հասա Վերնիսաժ ու երբ հեռացա այնքան, որ աղմուկը թուլացավ և կարելի էր խոսք լսել, բազմությանը մատնացուցելով՝ ուղեկցիս ասացի.
– Այս բոլոր մարդիկ խոր հուսահատություն են ապրելու, հուսալքություն է համակելու նրանց: Ո՞վ է նրանց բոլորին սփոփելու, մխիթարելու:
Իսկ վստահ էի դրանում, քանի որ վաղուց պարզել էի մեր երկրի խորքային պրոբլեմները և նկատել էի, որ հարթակի վրա գտնվողները բացարձակապես պատկերացում չունեն այդ պրոբլեմների ահռելիությունից:
ՀԳ. Առաջարկում եմ լարել հիշողությունը և հիշել, թե քաղաքագետներից ուրիշ ովքեր էին այդ օրերին մտահոգություն հայտնում: Ճիշտ վարված կլինեք, եթե հիմա առաջնահերթ նրանց խոսքին հետևեք:
ՀԳ 2. Վերջերս անծանոթ մի կին ինձ հետևյալը գրեց՝
– Ձեզ տեսա 2018–ի ապրիլի 23–ին, Հանրապետության հրապարակում, Դուք անցնում էիք մռալվյած դեմքով, ու ես զարմանում էի, թե ինչու Դուք մեզ հետ չեք կիսում մեր ուրախությունը: Ես հետո հասկացա, որ Դուք գիտեիք, թե ինչ աղետ է գալու մեր գլխին ու Դուք Ձեր դեմքի արտահայտությամբ զգուշացնում էիք մեզ, բայց մենք, ցավոք, ունակ չեղանք ընկալել զգուշացումը»:

Աղբյուրը`   Արծրուն Պեպանյան