«Ընդդիմությունը նոր պատերազմ է ուզում». Արսեն Թորոսյան
![]() 278 Երկուշաբթի, 25 ապրիլի, 2022 թ., 11:00 ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ ձևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։ Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը։ Ի դեպ, նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո իրենց գործողություններով 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ և ԱԺ արտահերթ ընտրությունները փաստացի պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբակներին։ Եվ ահա երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։ Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
