Գետն ընկած երեխայի կյանքը փրկել է ալավերդցի երիտասարդը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է, որ գետը երեխային բերել և դեմ է արել գետի մեջ եղած ծառերին: Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել է գետը և երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշք են գործել տեղի բժիշկները: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում:

Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
7719:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
17716:12
2,5 տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և ստացել 2-3 աստիճանի այրվածքներ
12712:18
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
30210:49
«Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի
203Երեկ, 23:30
Կործանվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
536Երեկ, 19:25
Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ (տեսանյութ)
220Երեկ, 11:24
39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել
216Երեկ, 10:54