Գետն ընկած երեխան գիտակցության է եկել. մանրամասներ

Դեբեդ գետն ընկած 3-ամյա աղջնակին «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Վանաձորի ԲԿ, բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը։
«Ներկա պահին 3-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է ։ Տեղափոխել ենք Վանաձորի ԲԿ, որպեսզի համակարգչային հետազոտություն իրականացնեն։ Երեխան եկել է գիտակցության, բոլոր խոսակցություններին արձագանքում է, հարցերին պատասխանում, անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է»,- ասել է Մոսինյանը։
Նրա խոսքով՝ Երևանից ժամանած բժիշկների խումբը երեխային կտեղափոխի Երևանի մասնագիտացված կենտրոններից մեկը։
Հիշեցնենք, որ Ալավերդիում գետն ընկած երեխայի կյանքը փրկել է 32-ամյա Ժիրայր Պողոսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
8316:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
74417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
86914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
90013.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
98612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
108310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
127607.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
127107.09.2026, 14:12