«Ռևանշիստները փորձում են փակել Հայաստանի և Արցախի խաղաղության ճանապարհը». Արթուր Հովհաննիսյան
![]() 360 Չորեքշաբթի, 27 ապրիլի, 2022 թ., 01:18 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում հայտնված ռևանշիստներն այս օրերին չեն փորձում պարզապես երևանյան ճանապարհները փակել, նրանք փորձում են փակել Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղության ճանապարհը։ Նոյեմբերի 9-ի վարձկան ակտիվիստներ, նախկին թալանչի պաշտոնյաներ, խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետող նախկին ոստիկաններ, ոչ պատերազմական իրավիճակում բանակը թալանող ու պատերազմի ընթացքում իր զինվորներին լքող ու փախչող նախկին հրամանատարներ, պատերազմի օրերին բանակից փախած ու Երևանում պետական շենքեր ջարդողներ և շատ այլ հակապետական տարրեր հավաքվել են իրար գլխի, որպեսզի կրկին Արցախն օգտագործեն՝ որպես իշխանության ձևավորման աղբյուր։ Նրանք ասում են, որ սա իրենց վերջին փամփուշտն է՝ մոռանալով, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժողովուրդն արդեն վերջին փամփուշտն օգտագործել է և անվրեպ։ Այն, ինչ անում են Սերժ Սարգսյանի և Քոչարյանի բանդաները, դիմադրություն չէ իշխանությանը, այլ դիմադրություն է ժողովրդավարությանը, խաղաղությանը, պետականությանը և ժողովրդին։ Ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը չունի այլընտրանք, և մենք մեր ժողովիդի հետ այն պաշտպանելու ենք ամեն գնով»։ Աղբյուրը` Արթուր Հովհաննիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
