«Նիկոլը ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է». Արտակ Զաքարյան
![]() 235 Հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ., 13:36 Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության, ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել: Հայրենիք, հող, հոգևոր-մշակութային ժառանգություն, անվտանգություն, զինվորականներ, ոստիկաններ, քովիդով հիվանդներ, գերիներ, վիրավորներ, ցուցարարներ, սեփական թիմակիցներ, ընդդիմադիրներ և այլն, Նիկոլի համար՝ զուտ իր նպատակներին հասնելու расходный материал-են: Նրանք զոհվել են, մահացել են, վիրավորվել են, հանձնվել են, դավաճանվել են, կալանավորվել են, դատվել են կամ պախարակվել են միմիայն նրա համար, որպեսզի Նիկոլը քայլ առ քայլ հասնի իր թուրքական նպատակներին: Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից: Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները՝ էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում: Եթե սխալվում եմ, ուրեմն՝ ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ: Հ. Գ. Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44-օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
