«Իլհամ Ալիևն աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել». Արմեն Այվազյան
![]() 721 Ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ., 23:54 Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․ «Իլհամ Ալիևն այսօր աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել։ Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով և կոչ անելով Ուկրաինային կռվել մինչև վերջ։ Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել Ռուբիկոնը։ Իմ համոզմամբ՝ Ալիևը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է Արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է Ուկրաինայում։ Բայց Ալիևը սխալ հաշվարկ է կատարել։ Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաև, թե ում է նա առավելապես լսում և ումից է նա գերազանցապես կախված։ Ալիևը կանգնում է Արևմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարևանն է։ Հետևանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։ Ֆաշիստ Ալիևի այսօրվա ելույթը վկայում է նաև նրա վերլուծական թույլ կարողությունների, ինքնասիրահարվածության և իրական աշխարհառազմավարական իրավիճակը գնահատելու անընդունակության մասին, որոնց բոլորին էլ ժամանակին անդրադարձել եմ՝ նկարագրելով նրա հետ իմ անձնական բախումը Սթենֆորդի համալսարանում տակավին 1998թ.՝ ընդգծելով, մասնավորապես, որ նա «ծույլ է, խորամանկ, կարճատես և անճկուն..., նարցիսիստ է, ցինիկ ստախոս, բայց վատ դերասան...: Ալիևը հեշտությամբ ընկնում է շփոթության մեջ՝ դառնալով դանդաղամիտ ու չափից դուրս շիտակ»։ Ալիևի ելույթն արդեն թարգմանաբար ներկայացրել են նաև որոշ ռուսաստանյան աղբյուրներ»: Աղբյուրը` Արմեն Այվազյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
