«Հայաստանն ու քաղաքական պատասխանատու միտքը շարունակում են չգտնել միմյանց». Հակոբ Բադալյան
![]() 276 Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 02:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. ««Փաշինյանն Արցախը հանձնելու թուղթ է ստորագրելու»: Սա հայտարարություն է քաղաքական մի թևից: Փաշինյանի դիմաց Մոսկվայում ստորագրելու մի վատ թուղթ են դրել, այսպես ասած՝ «լուկաշենկոյանման», որը չի ստորագրել ու դրա համար էն 30 կետանոց «ստից» հայտարարությունն է եղել, ու... Սա էլ մեկ այլ քաղաքական ուղղությունից եկող հայտարարություն է: Երկու դեպքում չկա ոչ միայն փաստ, այլ նաև որոշակիորեն հիմնավոր փաստարկ, այլ իրականում, թերևս, ընդամենը համոզում, որ դրանք բավականին լայն սպառման հայտարարություններ են: Ընդ որում, գուցե նրանցից որևէ մեկը ճիշտ է, կամ անգամ երկուսն էլ ճիշտ են, չգիտեմ: Բայց հարցը ճիշտն ու սխալը չէ, այլ հանրության հետ հաղորդակցության պատասխանատվության մշակույթը կամ դրա բացակայությունը: Որովհետև, ճշմարտության, թե ենթադրության հանրային ՕԳԳ-ն, որակական ազդեցությունը հասարակական-քաղաքական գործընթացների վրա կախված է հենց պատասխանատվության մշակույթի աստիճանից: Եվ սա մի օրինակ է, իսկ այդպիսիք բազմաթիվ են, ընդ որում, ամենաքիչը տասնամյակ շարունակ: Բնականաբար, հայտարարություններից յուրաքանչյուրը գտնում է իր թե՛ ծափահարող հազարավորներին, թե՛ կոշտ քննադատող հազարավորներին: Իսկ Հայաստանն ու քաղաքական պատասխանատու միտքն ու բովանդակությունը շարունակում են չգտնել միմյանց: Ընդ որում, հարց է՝ փնտրո՞ւմ են, թե՞ ոչ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
