«Քեզ չի՞ մտահոգում, որ Գլխավոր շտաբը պետ չունի». Ոսկան Սարգսյան
![]() 299 Չորեքշաբթի, 04 մայիսի, 2022 թ., 17:54 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Քեզ չի՞ մտահոգում, որ Գլխավոր շտաբը պետ չունի, բանակը չի վերազինվում ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Facebook-ի իր էջում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ է արել այս օրերին փողոցներից բերման ենթարկված ցուցարարների տվյալները հավաքագրել և «դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։ Նա հայտնել է, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում: Անդրանի՛կ Քոչարյան, որպես ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, քեզ չի՞ մտահոգում, որ փետրվարի 24-ից, գրեթե երկուսուկես ամիս, փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբը պետ չունի, որ 2020-ի պատերազմի հետևանքով 4-5 միլիարդ դոլարի զենքի, զինամթերքի կորուստ ունեցած մեր բանակի զենքի, ռազմամթերքի պաշարները չեն վերականգվում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացման հետևանքով առաջացած, Հայաստանի զինուժի պաշտպանած նոր սահմանները բավականաչափ ամրացված և կահավորված չեն, պայմանագրային շատ զինծառայողներ ցածր աշխատավարձի, ծառայության վատ պայմանների պատճառով թողել են զինծառայությունը։ Թե՞ քեզ միայն ձեր իշխանությունը պահելն է մտահոգում, ուստի կոչ ես անում ձեր իշխանության դեմ ցույց անողներին ուղարկել առաջնագիծ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
