«Նորից սկսում ա հին, զազրելի ու անընդունելի միտում տարածվել». Աննա Կոստանյան
![]() 256 Հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ., 22:54 ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Ու ընդհանրապես, նորից սկսում ա շատ վատ, հին, զազրելի ու անընդունելի միտում տարածվել ու արմատավորվել. «եթե մեր հետ չես, ուրեմն՝ մեր դեմ ես»։ Մեղմ ձևակերպմամբ եմ գրել էն ենթատեքստը, որը նկատի ունեն փողոցային պայքարն առաջնորդողները։ Սա հավասարապես մերժելի ա իշխանության դրսևորած վարքագծի պես, քանի որ 2018-ին արդեն տեսել ենք, լսել ենք, վերապրել ենք։ Ի՞նչ եք կարծում, եթե բեմից ասեք՝ «ով մեր հետ չի, Նիկոլ ա», ավելի շատ մա՞րդ ա դուրս գալու, թե հակառակը, եղածներն էլ ասելու են՝ «դուք էլ, ձեր պայքարն էլ»: Լավ, էդքան դժվա՞ր ա տարրական, շատ պարզ հռետորական նյուանսների տիրապետել, հասկանալ՝ ինչ կարելի ա ասել, ինչ չէ, ինչը կօգնի, ինչը կվնասի։ Կամ էլ, ո՞վ ա ձեզ իրավունք տվել մարդկանց տարբեր պիտակավորումներ տալ, նորից բաժանարար գծեր քաշել, նորից սև ու սպիտակ անել։ Ով չի գալիս, իր իրավունքն ա, զոռով հո չե՞ս բերի փողոց ու ստիպես պայքարել։ Ի վերջո, եթե դիմում եք անվանարկելու, պիտակավորելու գործիքակազմին, ուրեմն՝ ձեզ անհրաժեշտ քանակով ու ծավալով աջակցություն դեռ չունեք։ Քաղաքականության մեջ մի քիչ մարքեթինգային հոտառություն ունենալը չէր խանգարի։ Ցավոք, քաղաքականության մեջ հայի «ստեղծարար» միտքն սկսվում և ավարտվում ա միայն հայհոյելով, ծեծուջարդով, և զրո կրեատիվ հնարք։ Երկու քարի արանքն ենք ընկել հնի ու էլ ավելի հնի միջև պայքարում»։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
