Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լևոն Տեր-Պետրոսյանը փողոցի շարժման համար վթարային ելքի դուռ է բացել». Ս. Սաֆարյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը փողոցի շարժման համար վթարային ելքի դուռ է բացել». Ս. Սաֆարյան
158
Ուրբաթ, 06 մայիսի, 2022 թ., 09:48

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը խայթելով ու քննադատելով, բայց փողոցի շարժման համար վթարային ելքի դուռ է բացել, քանի որ վերջինիս պատգամավորները հայտարարել էին, թե այլևս խորհրդարան չեն վերադառնա մինչև իշխանափոխություն չանեն։ Իսկ փողոցով իշխանափոխություն անելու ծրագիրն արդեն տապալվել է ու ընդդիմությունն էլ դա տեսնում է օր օրի։ Ավելին, իրենք էլ գիտակցում են, որ գրեթե միաժամանակ Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգթոնի հետ առանցքային փաստաթղթեր ստորագրած գործընկերոջը ոչ մի մայրաքաղաքում չեն փոխելու, որքան էլ իրենք հավաստիացումներ տան, թե տեր են լինելու այդ ամենին, միայն թե իրենք լինեն... Իսկ դրսում վաղուց են համոզվել, որ լեգիտիմության ու հանրային աջակցության համար պայքարի մի շարք փորձերում հաղթել է իշխանությունը... Դրա համար էլ շտապում էին փոխել կարծիքը առնվազն Մոսկվայում, դա էլ չստացվեց ու չի ստացվում... Փաշինյանը նրանց սխալների վրա կարողացավ հաղթել ու ճանաչվել այն իշխանությունը, որի արտաքին ու ներքին լեգիտիմությունները տեղն է, հետեւաբար միայն այս փաստն արդեն ակնհայտ է դարձնում 2018-ի ու 2022-ի տարբերությունները, հետևաբար նույն 2018-ի տեխնոլոգիաների անպիտանությունն այժմ, քանի որ այն ժամանակ իշխանությանը ոչ մի մայրաքաղաքում այլևս «պահող» կամ բռնող չկար... Բրյուսելն ու Վաշինգթոնը հոգնել էին ժողովրդավարության հարցում Սերժ Սարգսյանի տված խոստումները չկատարելուց և դրա իմիտացիայից, դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններ վարելու անկարողությունից, իսկ Մոսկվան նրան կասկածում էր, բացի այդ Սարգսյանը անընդհատ հետաձգում էր Լավրովի պլանի իրակացումն ու ապացուցում իր անկարողությունը... Այժմ բացարձակ այլ իրավիճակ է. Փաշինյանը Մոսկվայում ստորագրում է 30 պարագրաֆանոց շրջանակային փաստաթուղթ, Բրյուսելում համաձայնում Եվրոպական օրակարգին, Վաշինգթոնում էլ՝ ռազմավարական երկխոսության մեկնարկ է տրվում։ Ու այս ամենում բավականին զգույշ փորձում են չզայրացնել ոչ մեկին, նույնքան զգուշավոր գործելով հայ-թուրքական ու արցախյան խնդիրների դաշտում։ Առայժմ դա հաջողվում է։ Ինչ կլինի վաղը, դեռ վաղ է ասել։ Եվ Կրեմլն արդեն ասում է, որ փողոցը խանգարում է ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչմանը։ Դրա տակ մի քանի բան պետք է հասկանալ. կամ Կրեմլը հակառակ արդյունքն է ստացել՝ փողոցով ակտիվացնելով արևմտյան՝ ուղղությունը ու այժմ հասկանում է դրա հետեանքները, եթե փողոցով շարունակի ճնշել իշխանությանը, կամ իշխանություններից արդեն ստացել է այն, ինչ պետք էր, կամ հասկացել է, որ խաղադրույքը շատ սխալ տեղ է կատարել... Որն էլ լինի բացատրությունը, ընդդիմությունը հայտնվում է փակուղում. դատարկ փողոց, որտեղ քայլում են Գեղամ Մանուկյանն ու Աննան, կամ լավագույն դեպքում 4-5000 մարդ, որոնց մեծ մասին փողոց բերելը ահագին թանկ է նստում պատվիրատուի վրա, ինչպես վկայում են ձայնագրությունները, կամ վերադառնում են սեփական թքածը լիզելով... Եվ այստեղ նրանց համար փրկօղակ է դառնում Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ համակերպվել նախկինում առաջարկված պլանին, խոստովանել սեփական մաքսիմալիզմի աղետալի հետևանքները և իշխանության հետ սեղանի շուրջ նստել... Իշխան Սաղաթելյանը կամ չի հասկացել, թե ինչ է առաջարկվել, կամ գնում են մինչև վերջ ինքնամաշվելու ճանապարհով...
Հետևենք...»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան