«Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ». Կարին Տոնոյան
![]() 619 Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 00:30 «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԳՈՂԵՐԸ ԳՈՌԱՆ՝ ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ...... Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ և ովքեր են նրանք: Մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում դպրոցական երեխաները (2-րդ դասարանցիներ), Օղակաձև այգում տեսնելով կից փողոցով անցնող ցուցարարների երթը՝ իրենք էլ են բղավում՝ - Առանց Նիկոլ Հայաստան.... - Նիկոլ դավաճան և այլն.... Եվ հիմա իշխանական լրատվության միջոցներն իրար հերթ չեն տալիս մեղադրելու դպրոցին՝ երեխաների մեջ նման ատելություն սերմանելու համար: ՀԻՄԱ ԼՍԵՔ ՈՒՇԱԴԻՐ՝ Երեխաները «Հայ ասպետ» դպրոցի սաներն են, որոնք, ըստ դասացուցակի, դուրս էին եկել այգում անցկացնելու նկարչության դասը, որը և փայլուն երևում է տեսանյութում գետնին փռված նկարչական թղթերից և, տեսնելով ցուցարարների այն խմբերին, որոնց իրենք ամեն օր ժամերով տեսնում են իրենց հեռուստաէկրաններից և լսում նրանց վանկարկումները, բնականաբար, մանկական ոգևորությամբ կրկնել են դրանք: Հիմա սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին՝ ատելության նման դրսևորման համար, առավել ևս տեղեկանալով, որ դպրոցի տնօրենը Կարին Տոնոյանն է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ փոխադարձ մեղադրում եմ երկրի վարչապետին և նրա ղեկավարած իշխանությանն իրենց վարած հակազգային և ապիկար քաղաքականության արդյունքում երկրում նման հակադաստիարակչական, հակամարդկային ատելության մթնոլորտ և միջավայր ստեղծելու համար, որի պայմաններում ուղղակի անհնար է, որ անգամ 3 տարեկան երեխան չտեսնի և չկրկնօրինակի մեծերի դրսևորումները: Հիշեցնեմ նաև, որ այդ մթնոլորտի ձևավորւմն սկսվել է դեռ 2018-ի այն անիծյալ օրերին, երբ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի բեմ էին բարձրացնում 10-11 տարեկան երեխայի, որը փողոցային բառապաշարով անվանարկում ու անպատվում էր այդ պահին գործող իշխանություններին.... Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին.... Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնա՛յք..... Բոլորովին չարդարացնելով երեխաների պահվածքը, այնուամենայնիվ, լիովին իմ պաշտպանության տակ եմ վերցնում նրանց և հրապարակավ հայտարարում, որ այո՛, նրանք մեծանալու են համարձակ և կամային հատկություններով, ինչպես վայել է ԱՍՊԵՏԻՆ, երբեք չլռել, չհանդուրժել ու չստրկանալ ստին ու սատանային: Իսկ ԿԳՄՍՆ-ին, քաղաքապետարանի աշխատակազմին և ոստիկանությանը վաղուց սպասում ենք մեր դպրոցում, որ ցույց տանք, թե ի՞նչ է նշանակում ազգային և ասպետական դպրոց ու կրթություն: Համեցեք, պարոնա՛յք»: Աղբյուրը` Կարին Տոնոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
