«Չեմ պախարակելու Սերժ Սարգսյանին այս մտքերի համար»․ Ստյոպա Սաֆարյան
![]() 322 Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 19:00 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ի տարբերություն շատերի՝ ես չեմ պախարակելու Սերժ Սարգսյանին իր այս մտքերի համար։ Նրա շրջապատն է, որ պետք է բացատրություն տա անհեթեթ կարգախոսների համար։ Ու խոսքը թուրքերին Հայաստան հրավիրելու մասին է։ Միայն անհեռատես մարդիկ կարող են չհասկանալ, թե իրենց երկրի արտաքին քաղաքականության, արտաքին հետախուզության համար ինչ մեծ քաղաքականություն են վարում այն ուսումնական հաստատությունները, որոնք օտարերկրացիներին բերում են անցկացնում իրենց սոֆթ փաուերի միջով։ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիան տասնամյակ է, ինչ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ է բերում, կրթաթոշակ տալիս, ով հավաքագրվում է, դառնում է գործակալ, ով չի հավաքագրվում, դառնում է առնվազն Ադրբեջանի բարեկամ։ Ու դա անում են Աֆրիկայից, Եվրոպայից մինչև Պակիստան, հեռավոր Ասիա։ Գնացեք Թուրքիա, ու տեսեք, թե նրանց համալսարաններն ինչ են անում՝ ուկրաինացիներից մինչեւ ռուսներ... Ի դեպ, Սերժ Սարգսյանի այս ելույթից հետո Դիլիջանի միջազգային դպրոցում թուրք ուսանող է եղել, որին մենք հանդիպել ենք, երբ անգլիական համալսարանների շրջանավարտներով գնացել էինք այնտեղ... Եվ ի՞նչ, Սերժ Սարգսյանը թուրք էր, թո՞ւրք էր հրավիրում»: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
