«Զոհրապից, Սիամանթոյից, Վարուժանից խելամիտ չլինեք․ նրանք հավատացել էին թուրքի խաղաղությանը»․ Լ․ Գալստյան
![]() 321 Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 22:30 «Ես ուզում եմ խոսքս ուղղել այն հայ մտավորականներին, ովքեր այս ճակատագրական օրերին գերադասում են լռել»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Նրանք ասում են՝ մեր գործը ստեղծագործելն է, այո՛, ձեր գործը ստեղծագործելը կլիներ, եթե մենք ապրեինք ոչ օրհասական վիճակում։ Հայաստանը կանգնած է պետություն ունենալու և չունենալու սահմանագծին։ Այսօր այս հրապարակում է որոշվում մեր ճակատագիրը»,- նշեց նա։ «Ցանկացած կոչումի՝ վաստակավորի, ժողովրդականի ետևում պետք չէ թաքնվել։ Ձեր կոչումը ձեր սեփական ժողովրդի կողքին կանգնելն է։ Պետք է կույր լինել, չտեսնելու համար, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը ցեղասպանության երթն է, այն երթն է, որ հարյուր տարի առաջ սկսեց թուրքը։ Դուք Գրիգոր Զոհրապից, Սիամանթոյից կամ Դանիել Վարուժանից խելամիտ չլինեք։ Նրանք հավատացել էին թուրքի խաղաղությանը, հետո այդ խաղաղությունը դարձավ մահվան երթ դեպի Դեր Զոր»,- նկատեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
