Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր բոլոր ուսուցիչներին»․ Նարինե Մկրտչյան

«Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր բոլոր ուսուցիչներին»․ Նարինե Մկրտչյան
288
Կիրակի, 08 մայիսի, 2022 թ., 00:00

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Հարկ է խոսոտովանել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, ի վերջո, հաղթեց:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի հայեցակարգը ճանապարհ բացեց Ղարաբաղի անկման համար:
Տեր-Պետրոսյանի՝ «լավ չես ապրի, Սերգո ջան» ձևակերպումը կենցաղային մակարդակից բարձրացավ-հասավ պետական քաղաքականության մակարդակի:
Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» ձևակերպումը դրվեց կարգավորման՝ տարբեր տարիների ասպարեզ նետված սկզբունքների հիմքում:
Հայ ժողովրդին տարիներ շարունակ ներշնչելով զիջումների անխուսափելիության ազգադավ գաղափարը և այն ամրապնդելով քարոզչությամբ՝ հայ ժողովրդին պատրաստեցին Նիկոլ Փաշինյանի բերած-պատուհասած պարտության հետ:
Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը ձևավորվել-միսուարյուն էին ստացել ՀՀՇ-ի քաղաքական ճանապարհի այն կեռմաններում, երբ ՀՀՇ-ն մեկ դրոշ ուներ՝ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղությունը»:
Նիկոլ Փաշինյանի ապագաղափարականությունը քաղաքական հենք, այնուամենայնիվ, ուներ. Աշոտ Բլեյանի մարտնչող պացիֆիզմը և Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղությունը»:
Հայաստանի նախկին երեք ղեկավարներն այս կամ այն չափով խոսել են Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնելու մասին, թեպետ նրանցից և ոչ մեկը այն չհանձնեց:
Պարադոքսալ է, բայց հաղթանակների նախագահ Տեր-Պետրոսյանը հետագայում վերածեց պարտվողականության դրոշակակրի, և այդ դրոշը նա հանձնեց Փաշինյանին, ավելի ճիշտ՝ Փաշինյանն այն վերցրեց:
Նիկոլ Փաշինյանը գերազանցեց իր բոլոր ուսուցիչներին:
Պարտավողականության դրոշը ծածանվում էր թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության տարիներին:
Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման տոնը, այժմ հպարտության հետ կսկիծով է նաև լցնում մեր սիրտն ու մտքերը:
Մենք հաղթել ենք ղարաբաղյան առաջին պատերազմում: Սակայն հաղթանակի իրական գինն ու արժեքը չեն կարող կարող գիտակցել այդ հաղթանակը պարտության վերածած առաջնորդները»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան