«Ավարտեցի Օլգա Տոկարչուկի «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպի թարգմանությունը». Զավեն Բոյաջյան

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019-ին նախորդ տարվա Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում շնորհվեց լեհուհի Օլգա Տոկարչուկին՝ նրան դարձնելով այսօրվա Արևելյան Եվրոպայի ամենանշավոր գրողը: 2020-ին ինձ վիճակվեց թարգմանել նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Հնադարը և այլ ժամանակներ» վեպը, որը շատ երկրպագուներ ձեռք բերեց՝ դատելով արձագանքներից: Իսկ այսօր ավարտեցի պանի Տոկարչուկի գրքերից ևս մեկի թարգմանությունը. խոսքը «Ցերեկային տուն, գիշերային տուն» վեպի (1998) մասին է, որը զինաթափել է նույնիսկ նրա անհաշտ քննադատներին: Շատ յուրօրինակ գործ է պոստմոդեռնիստական շնչով, բազմաթիվ միկրոսյուժեներից բաղադրված պատում, ուր միախառնված են տարատեսակ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կամ սյուժետային գրականությունը հարադրված է էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իսկ առօրեականությունն ու դիցականությունը հաշտ հարևաններ են: Մի խոսքով, Օլգա Տոյարչուկն իր տարերքի մեջ է: Հուսով եմ՝ այս գիրքն էլ անտարբեր չի թողնի նրա գրականությունն արդեն սիրողներին, թեև որքան նման է մյուսին, նույնքան էլ տարբեր»:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
89424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
43723.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
45223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
196920.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
154119.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
76718.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
163118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
71817.09.2026, 21:36