Հակոբ Սիմիդյանն ու ընկերները վատնում են ՀՖՖ-ի գումարները. «Ժողովուրդ»
![]() 202 Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձել է իշխանության տարբեր օղակների համար գումար աշխատելու հարմար հաստատություն: ՀՖՖ-ում խնամի ծանոթ բարեկամ սկզբունքը անխախտ է գործում: Ընկերները բացի գումար աշխատելուց նաև ֆուտբոլի ակադեմիայում երեկոյան ժամերին իրենց հանգիստն ու ժամանցն են ապահովում: Հաճախ կարելի է պատգամավորական ավտոմեքենաները Հակոբ Սիմիդյանի հետ տեսնել ֆուտբոլի ակադեմիայի բակում: Ականատեսների վկայությամբ, նրանք օգտվում են ֆուտբոլի ակադեմիայի շոգեբաղիքից: Եվ նույնիսկ քննարկել են մի մտահղացում, որ անհրաժեշտ է ակադեմիայի լվացարանի տեղում նոր, էլիտար շոգեբաղնիք կառուցել: Ըստ մամուլում եղած հրապարակումների՝ ՀՖՖ մատակարարներն ու կապալառուները մեծամասամբ ՀՖՖ ղեկավարների ընկերներն են, ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Աբովյանի մարզադաշտի մի քանի հարյուր միլիոն դրամ նախահաշվային արժեքով վերանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության իրական սեփականատերերն անգամ հայտնի չեն: Պետռեգիստրում գրանցված են արհեստավոր եղբայրներ, ովքեր մասնավոր պատվերով գաջ քսող են աշխատել նույնիսկ այն օրերին, երբ «իրենց իսկ» կազմակերպությունը վերակառուցում էր մի ամբողջ մարզադաշտ։ Այսինքն՝ գաջ քսողը խոշոր շինարար է մեր երկրում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
