Նաիրի Սարգսյանը որոշել է բիզնեսով զբաղվել հայտնի գործարարի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի Սարգսյանը, որը 4 տարի վարչապետի օգնականն էր ու տարեսկզբին ազատվեց պաշտոնից և, ինչպես ժամանակին գրել ենք, տիկտոկեր է դարձել, հիմա էլ որոշել է բիզնեսով զբաղվել՝ հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ։ Վերջինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, հայտնի է նաև քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով:
Նաիրի Սարգսյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Տեր-Ղազարյանի ընկերություններից մեկի փոխտնօրեն, արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ և այնտեղ իր հանգիստը «լուսաբանել» Տիկ-Տոկում։ Գործարարը վերջերս գնել է Կոմիտասի շուկան, ասում են՝ հույս է ունեցել, որ Նաիրին կբարեխոսի Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի չխոչընդոտեն այնտեղ իրականացվելիք մեծամասշտաբ շինաշխատանքները, քանի որ ծրագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցել։ Սակայն Փաշինյանն ուղարկել է Երևանի ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մոտ, ով, ըստ մեր տեղեկությունների, մերժել է բիզնես գործընկերներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան
1914:12
«Հայացք ձգեք ԱԺ ուղղությամբ, հասկանանք՝ քանի՞ գրագետ, դաստիարակված արարած կա այնտեղ»․ Արմենուհի Վարդանյան
2914:00
«Ցավալի ցինիզմ է․ հայաթափված Արցախում հրճվում են և հարց չեն տալիս՝ ո՞ւր են կորել հայերը»․ Մհեր Հակոբյան
4213:48
«Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին»․ Լիլիթ Գալստյան
4413:36
ՔՊ-ականներն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կհավաքվեն Սևանում
5413:24
«Անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման»․ Տիգրան Աբրահամյան
5213:12
«Փաշինյանի և ՔՊ-ի կառավարման ժամանակը հաշված է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6312:54
«Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործներն արվեցին»․ Ոսկան Սարգսյան
6012:36