«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր ինձ ուղղված մեղադրանք հնչեց, թե Առուշ Առուշանյանի մասին չեմ խոսում, չեմ քննադատում Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք կնքելու համար, քանի որ մենք մտերիմ ենք։
Իրականում, բնականաբար, ինձ համար ցավոտ է, որ Առուշն ընկավ իշխանության թակարդը, մանավանդ որ նրան երկար ժամանակ ճանաչում եմ և ունեմ շատ դրական կարծիք, բազում անգամներ մի սեղանի շուրջ նստել, հաց ենք կիսել ու զրուցել հայրենիքի թեմայով։
Ես վստահ եմ, որ Առուշ Առուշանյանը նիկոլական չի դարձել, ու հավանաբար նրան թվում է, թե ՔՊ -ի հետ դաշինքով կարող է խուսափել իշխանության հալածանքից և մնալ Գորիսի համայնքապետ, օգտակար լինել իր համայնքին։
Բայց Առուշը մի կարևոր փաստ հաշվի չի առել։
Նիկոլ Փաշինյանը չի մոռանում իր դեմ գործած ոչ մի արարք ու հետևողականորեն ոչնչացնում է իր հին ու նոր հակառակորդներին, եթե կարողանում է։ Եթե չի կարողանում, փորձում է նախ վարկաբեկել, հետո ոչնչացնել։
Այդպիսի բազում դեպքեր կան'
- Վահան Քերոբյան
- Անդրանիկ Փիլոյան
- Խաչատուր Անդրեասյան
- Արշակ Կարապետյան
Էլի շատ անուններ, որոնք նախ կոշտ քննադատում էին Նիկոլ Փաշինյանին և ունեին հեղինակություն, հետո ընդունեցին Նիկոլի մեկնած ձեռքը, սկսեցին համագործակցել ՔՊ -ի հետ, ինչից հետո ավտոմատ կերպով հեղինակազրկվեցին։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը մեկ հրահանգով գործ սարքեց այդ մարդկանցից ամեն մեկի վրա, բայց այդ ժամանակ այլևս ոչ ոք նրանց կողքին չկանգնեց, ու նրանք կորան։
Ես կարծում եմ, Առուշ Առուշանյանին էլ դա է սպառնում, ու ափսոսում եմ, որովհետև հիմա ինքը դա չի տեսնում, բայց երբ հասկանա, թե ինչպիսի թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու։
Կարծում եմ, Առուշը կհաղթի առաջիկա ընտրություններում, հետո որոշ ժամանակ, գուցե մեկ տարի կառավարի Գորիսում' որպես նաև ՔՊ -ի կողմից համայնքապետ, բայց մի սարքովի գործով Առուշին կկալանավորեն, իսկ նրա փոխարեն համայնքապետ կնստի, ասենք' Արմեն Խաչատրյանը կամ Դավիթ Ղուլունցը։
Այդ ժամանակ ոչ ոք այլևս չի հիշի ոչ Առուշի, ոչ էլ նրա լավ գործերի մասին»։

«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
39Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
57Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
52Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
93Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
54Երեկ, 22:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
99Երեկ, 22:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
140Երեկ, 21:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
59Երեկ, 21:42